*01:17.22.08

Aug 22, 2010 02:16

...ըհը, Լիլոյին ճանապարհեցի Բուլղարիա. 10 օր շատ  անհնար շատ տխուրա լինելու : Բայց զատօ լիքը գործ կարելիա արած ու քնելն էլ կրճատած մինչև 3-4 ժամ/օրը, այսինքն անցնել 20/7 "աշխատանքատաձևաչափին": Տոննայով բան կա անելու, Միշոի կլիպը, Սերոժի սիդին, 2 շաատ մեծ սեսսիա, Տիկոյի նկարները, Փարիզի սթորիները, հա մի 2 հատ էլ կարևոր սեսսիա հիշեցի որ պիտի անեմ, մի 3-4 շաատ կարևոր զանգ..էսքանը առաջին 4 օրվա ընթացքում: |cut|  Որպեսզի մի քիչ տեքստային մասսան գույն ստանա, մի քինի ta8be8 տարբեր ֆոտոներ տարբեր հետագա ցույց_տրվելիքներից..անոնսի նման մի բան ;)

1. 28 ժամ Փարիզ: ...ինչ ասեմ, ուվիդեծ Պարիժ..ու տենց: հետագա պօստերում գրվածքներում գրառումներում երկար բարակ կպատմեմ ու ցույց կտամ, իսկ հիմա եզակի սև սպիտակ կադրերից: Իսկզբանե որոշել էի գունաոր նկարել բոլոր սթորիները /ու ոչ թե նրա համար, որ հետո գունավորը կարելիա սարքել սև/սպիտակ, այլ որովհետև տենց էի պատկերացնում/







2. Չայնիգը'նինարե'նինար: երևի մի առանձին հատորյակ կլինի իմ ու Տիկոյի Փարիզյան պախաժդենյաների մասին: Թե ոնց էինք գիշերվա մլյոնին 150 տեքիլա ու արաղ "դատարկում" կամ ոնց էինք սիրուն աղջիկ ման գալիս Փարիզում /հատուկ հետաքրքրասերների համար ասեմ, որ 3 հոգու գտանք/: Իսկ սկզբի համար մի նկար սեսսիայի ընթացքից ու մեկն էլ "ձեռի հետ"-ից





3. Թանգյանսկ: ու վերջապես մի 2 բառ էլ գրեմ Սերժից: Հաճելիագույն անձնավորություն /կստածի "հաճելի" ասցի հիշեցի, աբրեն Դիմ քմունիքեյշնսի մասսաները, եթե հատկապես հաշվի առնես, որ իրանց կազմակերպած էս մաշտաբի առաջին համերգն էր , ես երազում եմ 10-րդը տասնեմ/: Ինչ էի ասում...հա թե ինչ հաճույք ստացա Սերժի հետ շփվելու ընթացքում, ոչ բառերով կկարողանամ ասեմ, ոչ էլ նախադասություններով: Մենակ հերթական անմոռանալի հիշողությունները մնացին որպես "բառ" ու "նախադասություն": Ասւոմ են էս սեսիան ֆուռոռ ա անում համացանցում ;)



շատ փոքր տառերով գրած հ.գ. չմոռանամ մի անգամ "հայտնիության հայտնության / շոշափելիության" սինդրոմի մասին գրեմ

panarmenian photo, i_me_mine

Previous post Next post
Up