*նբա

Jun 18, 2010 15:28

ուրեմն միանգամից ասեմ, դնեմ ամենահետաքրքի ֆուտբոլը: Չգիտեմ, մի տեսակ ինձ հաճույք չի պատճառում 90 չոպե հետևել 22 հոգու ու մի գնդակի: Նոր փորձեցի հիշել, թե երբ եմ ես ընդհանրապես առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյան ֆուտբոլային խաղին հետևել /չհաշված խախերը որոնք ես նկարել եմ/ ու միակներից մեկը, որ միանգամից հիշվեց, էդ '94 թվի ֆինալն էր, ու Բաջոյի չխփած պենալը, չգիտեմ ինչի շատ լավա տպավորվել: Անցան տարիներ, ու էսօր նստած nba-ի վերջին 7-րդ խաղն էի նայում, որտեղ Լեյկերսը հաղթեց Սելթիկին, ու մտածում, որ nba-ի փլեյօֆի խաղերն են մենակ, որ ես կարողանում եմ հաճույքվ նայել, որպես խաղ, այլ ոչ թե որպես համաշխարհային սպորտի կարևորագույն մի էջ: Իսկ ես ֆինալի խաղերը, ինձ ուղակի մեխում են անտեր հեռուստացույցի առաջ, ստիպելով, որ ես նեռվայնանամ, գոռգռամ..ու այլ: Իսկ Կոբիի "հրավառությունները", ուղակի քանդում են ֆիզիկայի հնարավոր օրենքները: Ասածս ինչ ա, էսօրվա ֆինալի խաղը նենց հավեսով նայեցի, էլ չգիտեմ մեկ էլ երբ ես սպորտ նայելուց տենց հաճույք կստանամ. Համ էլ ամեն խաղի չի, որ Ջեք Նիկ'լսոնը գալիս, առաջին շարքում նստումա, ու երեխու նման շվցնում:


i_me_mine, re:spect

Previous post Next post
Up