...ես 12 տարեկան էի, երբ մահացավ պապայիս հայրը...ինչ էի զգում, թերեվս ոչ մի բան, չէ բենզինի հոտն էի զգում, քանի որ "գեներատորը" բալկոնում էր դրած, իսկ մեզ` երեխեքիս "վտարել էին" բալկոն, որ "ոտի տակ չընկնենք": Հետո մի քիչ էլ մեծացա ու դպրոցում սկսեցինք նորագույն հայ գրականություն..այ էդ ժամանակ էլ ես սկսեցի զգալ...ավելի շուտ սկսեցի հասկանալ, թե ում հետ ում ապրել...Սեվակից մինչև Սահյան, Զարյանից մինչև Կապուտիկյան...բոլորի գրքերը անվանական ստորագրած պապիկի համար..."ազգի հերոս Գալուստին", "մեր ազգի պանծալի զավակ.." ու տենց հարյուրներով: Ու հետո իմաացա, որ պապիկն ա օգնել Հ.Սահյանին, իր ժողովաշուն տպագրոլեւ, որ պապիկն ա Սեվակի վերջին օրերի ընթացքում, հետը հաց կիսել, որ պապիկն ա Ն.Զարյանի անվան դպրոց բացել...ու էլի լիքը "պապիկն ա է~~" բաներ: Իսկ երկու ամիս առաջ էլ տանը մի հատ թուղթ գտա...մի խոսքվ երկար չպատմեմ..նայեք ինքներդ..Ն.Զարյանի "Հայերեն" բանասետղծության բնօրինակը..